ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին

Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին
18.04.2018 | 18:31

Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին և հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում` լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, և ամենագլխավորը՝ հուսով ենք, որ ամեն ինչ տեղի կունենա օրինականության շրջանակում»,- ասել է Պեսկովը: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանին:

«Երեկոյան՝ բավականին ուշ, Վլադիմիր Պուտինը զանգահարել և շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»,- հավելել է Պեսկովը:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ